ԱՄՆ պետքարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա՝ Մոսկվայի հետ խորացող լարվածության և սահմանին ռուսական զորքի կուտակումների ֆոնին։

«Հիմա ռուս-ուկրաինական սահմանին ավելի շատ զինվոր կա, քան երբևէ 2014-ից ի վեր, երբ Ռուսաստանը գործնականում ներխուժեց Ուկրաինա», - ասել է Բլինքենը՝ հավելելով․ - «Ես չեմ կարող ասել, թե մենք գիտենք Պուտինի մտադրությունները։ Շատ բաներ կան, որ նա կարող է անել»։

Արևմուտքի շարունակական քննադատություններից հետո՝ անցած շաբաթ, Մոսկվան հայտարարեց, թե հետ է քաշում զորքի մի մասը, որն Ուկրաինայի սահման էր տարվել իբր զորավարժություններ անցկացնելու համար։