Արա Այվազյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծել են Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր հանդիպել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը տարածաշրջանում նմանօրինակ հանցանքների կանխարգելման գործում, հատկապես՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության լույսի ներքո։

Կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի օրակարգի ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերի: