Կայացել է հեռախոսազրույց Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև, տեղեկացնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության՝ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են «համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել վերջին իրադարձությունների լույսի ներքո»:
ՏԱՍՍ-ը նշում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր Հայոց ցեղասպանություն է որակել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:
Պաշտոնական Անկարան դատապարտել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը, Բաքուն ափսոսանք է հայտնել: