Պաշտոնական Բաքուն ափսոսանք է հայտնում Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարության կապակցությամբ։
«1915 թվականի իրադարձությունը պետք է ուսումնասիրեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,- կրկնելով պաշտոնական Անկարայի դիրքորոշումը` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Երեկ հատուկ հայտարարությամբ պաշտոնական Բաքուն հորդորում էր Վաշինգտոնին «պատմական սխալ չանել»: «Ուզում ենք հույս ունենալ, որ Միացյալ Նահանգների վարչակազմը նման սխալ չի անի», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը` հիշեցնելով Իլհամ Ալիևի խոսքերը, թե Թուրքիայի դեմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ դեմ է նաև Ադրբեջանին: