Գործով տուժող է ճանաչվել մահացած Ջուլիետայի դուստրը: Այսօր հրապարակվեց արձանագրությունը, որտեղ ցուցադրված տեսասկավառակում Անահիտը ճանաչել էր մորը:
57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին մահվան հասցնելու համար մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին հրապարակված տեսանյութերով ճանաչել է «Լայքի» գիշերային ակումբի աշխատակիցը՝ նշելով, որ 3 սլավոնական արտաքինով երիտասարդները 2 անգամ դեպքի օրն այցելել են գիշերային ակումբ։
Գործում իրեղեն ապացույց ճանաչված վերարկուն, որը խուզարկությամբ առգրավվել էր Ռազգիլդեևի հորաքրոջ տան լվացքի մեքենայից, համեմատվել էր Մայակովսկի 39 և «Աուրա» գիշերային ակումբի տեսանյութերում երևացող երիտասարդի կրած վերարկու հետ, և դրանք նույնականացվել են:
Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու գործով գրավոր ապացույցների փուլը ավարտվում է, մնացել է դեպքի վայրի զննության արձանագրության հրապարակումը, որը թարգմանության բացակայության պատճառով հետաձգվել էր:
Դատական հաջորդ նիստին՝ ապրիլի 19-ին, նախատեսվում է, որ կհարցաքննվի գործող մեղադրյալ ռուս զինծառայողը: