Մատչելիության հղումներ

Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատավարությանը շարունակվում է ապացույցների հետազոտման փուլը


2 տարի 4 ամիս առաջ Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու համար մեղադրվող ռուս զինածառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական նիստերը շարունակվում են հեռավար անցկացվել։ Էկրանի մի կողմում բազայից միացող ամբաստանյան ու պաշտապանն են, դատարանի դահլիճում՝ դատավարության մյուս մասնակիցները:

Այսօրվա նիստում շարունակվեցին հետազոտվել ապացույցները: 25-ամյա Ռազգիլդեեվին, ըստ ձեռք բերված ապացույցի, ճանաչել է դեպքի օրը «Լայքի» գիշերային ակումբում այդ պահին գտնված ոստիկանության աշխատակիցը, ով և զեկուցագիր էր ներկայացրել վերադասին:

Դեպքի օրը, ըստ ապացույցների, Ռազգիլդդեևը ուղեկցող անձանց հետ Գյումրիի 3 ակումբներում է եղել: Հետազոտվեց նաև «Աուրա» գիշերային ակումբից առգրավված տեսաերիզի արձանագրությունը: Ամբաստանյալին տեսարիզում ճանաչել էր դեպքի օրը Ջուլիետա Ղուկասյանի ձայնին արձագանքած վկան, որի վրա ևս, ըստ վերջինիս, հարձակվել էր ռուս զինծառայողը։

Հետազոտվեցին դեպքի վայրից առգրավված տեսախցիկների արձանագրությունները: Թե ինչ էր հասցրել ֆիքսել տեսախցիկը ներկայացրեց մեղադրող Վահե Միրզոյանը․ - «Տեսանյութում ժամը 07։06-ին երևում է դանդաղ քայլերով կինը, որի ձեռքին կա տոպրակ: Այդ ընթացքում քայլելով այդ կնոջն է մոտենում սպիտակ գույնի կոշիկներով, մուգ գույնի տաբատով և գլխարկով բաճկոնով սլավոնական արտաքինով երիտասարդը։ Դրանից հետո դուրս է գալիս տեսախցիկի դաշտից։ Վիկտոր Լվովիչը տեսանյութը զննելուց հետո հայտարարեց, որ նրանցից ճանաչում է միայն մոտեցող տղամարդուն, որը ցայտաղբյուրից ջուր խմեց և այդ կնոջ հետևից քայլեց։ Այդ տղամարդը նման է Անդրեյ Ռազգիլդեևին»։

Հրապարակված արձանագրությություններին նաեվ տեսասկավառակներ էին կցված, որոնց զննությունը թողեցին դատական հաջորդ փուլերին: Ապացույցների հարապարակումը շկարունակվի մարտի 29-ին:

57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան աշխատանքի գնալիս, ստացած ծանր վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում։ Նրա հարազատները բազմիցս են ասել «Ազատությանը»՝ պատկերացում չունեն, թե ինչը կարող էր նման դաժան ծեծի պատճառ դառնալ, քանի որ մահացածը նույնիսկ չէր ճանաչում մեղադրյալին։

XS
SM
MD
LG