«Հայրենիքի փրկության շարժումը» ազատում է Դեմիրճյան փողոցը, այս մասին նշված է շարժման հայտարարությունում:
«Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ», - նշված է հայտարարությունում:
Պայքարի հիմնական գործողությունները, համաձայն հաղորդագրության, առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին», - ասված է հայտարարությունում։
Շարժումը հայտնում է, որ ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին, Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի կունենան հանդիպում քաղաքացիների հետ
Հիշեցնենք՝ ընդդիմադիրները Դեմիրճյան փողոցը փակ են պահում մարտի 9-ից: