Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Տիգրան Ուլիխանյանը գործուղվել է Սյունիքի մարզ։
Ըստ կառավարության e-gov.am կայքում այսօր տեղադրված որոշման՝ Ուրիխանյանի գործողումը սկսվել է մարտի 27-ից և կավարտվի մարտի 31-ին։
Վարչապետի որոշման համաձայն, նա մեկնել է Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան՝ վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով։
Վերադարձից հետո նա եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հիեցնենք՝ դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ սահմանափակվեց միայն Սիսիան քաղաքով, թեև նախապես հայտարարել էր, որ լինելու է նաև Գորիսում, Կապանում և Մեղրիում։ Նրա այցին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում Գորիսում, որտեղ հավաքվածներն ասում էին, որ թույլ չեն տա վարչապետին մտնել Սյունիքի մարզ։ Ցուցարարենը բողոքում էին՝ նշելով, որ պատերազմից հետո վտանգված են մարզի կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածքները։