Սյունիքի մարզի մի խումբ բնակիչներ փակել են Գորիս տանող ճանապարհը որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս։
Սյունեցիները դժգոհում են՝ հայտարարելով, որ պատերազմից հետո վտանգված են մարզի կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածքները, մասնավորապես, միջպետական ճանապարհը և «Տաթև» ՀԷԿ-ը։
Վարչապետը, նշենք, որոշել է երկուշաբթի աշխատանքային օրն անցկացնել Սյունիքում, այցելել Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան և հանդիպել քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ, լսել բոլոր դժգոհությունները։