Մատչելիության հղումներ

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները


Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ` Սերգեյ Շոյգույի հետ։

ՊՆ-ից հաղորդում են, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG