Եվրահանձնաժողովը պատրաստվում է սահմանափակել AstraZeneca-ի արտահանումը

Եվրամիության երկրներում պատվաստանյութի պակասի և AstraZeneca-ի մատակարարումների շուրջ վեճերի ֆոնին` Եվրահանձնաժողովը պատրաստվում է սահմանափակել ԵՄ տարածքում արտադրվող բրիտանա-շվեդական այդ դեղամիջոցի արտահանումը։

Նախագծի համաձայն` Եվրահանձնաժողովը մտադիր է խստացնել պատվաստանյութի արտահանման պայմանները հատկապես այն երկրներ, որոնք արդեն արտադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, կամ որի բնակչության ինչ-որ հատված արդեն պատվաստված է։ AstraZeneca-ն ավելի վաղ հայտարարել է, որ առաջին քառամսյակում կկարողանա Եվրամիության երկրներին տրամադրել նախապես պլանավորված 120 չափաբաժնից միայն 30 միլիոն, իսկ երկրորդ քառամսյակում՝ 180-ի փոխարեն 70։ Բրյուսելը այս հայտարարություններին կոշտ էր արձագանքել՝ սպառնալով պատասխան քայլեր ձեռնարկել ընկերության դեմ։

«Ահա մեր ուղերձը AstraZeneca-ին․ այլ երկրներ մատակարարումներից առաջ նախ պետք է իրականացնես Եվրոպայի առաջ ստանձնած պայմանագրային պարտավորություններդ»,- հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրամիության տարածքում մինչ օրս պատվաստվել է բնակչության տասը տոկոսից քիչ ավելին։ Մասնագետները անցած շաբաթ հայտարարել են եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքի մասին: