Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունները հաստատել են AstraZeneca-ի արդյունավետությունը


ԱՄՆ-ում, Չիլիում և Պերուում իրականացված հետազոտությունները հաստատել են կորոնավիրուսի դեմ կիրառվող AstraZeneca պատվաստանյութի արդյունավետությունը, այսօր նման հայտարարություն է տարածել դեղամիջոցի արտադրությամբ զբաղվող բրիտանա-շվեդական ընկերությունը։

Հաղորդագրության համաձայն` ԱՄՆ-ում իրականացված կլինիկական հետազոտությունների ընթացքում, որոնց մասնակցել են շուրջ 30 հազար կամավորներ, պարզվել է, որ AstraZeneca պատվաստանյութի արդյունավետության ցուցանիշը 79 տոկոս է։

«Բացի այդ, պատվաստանյութի կիրառումը 100 տոկոսով բացառում է կորոնավիրուսի ծանր ընթացքը և հոսպիտալացումը», - նշում է դեղագործական ընկերությունը։ Հետազոտությունների արդյունքները հնարավորություն կտան AstraZeneca ընկերությանը պաշտոնապես դիմել ամերիկյան կարգավորող մարմիններին՝ պատվաստանյութի գրանցման խնդրանքով։

XS
SM
MD
LG