Իսրայելի վարչապետի այցն ԱՄԷ վերջին պահին չեղարկվել է

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Արաբական Միացյալ Էմիություններ պլանավորված այցը վերջին պահին չեղարկվել է։ Այս մասին հայտնում է իսրայելական «Կան» հանրային ռադիոն՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների, այցի չեղարկման պատճառը կարող էր լինել օդային ճանապարհի հետ կապված խնդիրները, կամ վարչապետի կնոջ հիվանդությունը։

Վաշինգտոնի միջնորդությամբ Իսրայելն անցած սեպտեմբերին պաշտոնական հարաբերություններ է հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ, ավելի ուշ այդ երկրներին հետևել են նաև Սուդանը և Մարոկկոն։

Նեթանյահուին առաջիկա շաբաթներին վերջին երկու տարվա ընթացքում թվով չորրորդ արտահերթ ընտրություններից բացի սպասվում են նաև դատական լսումներ։ Իսրայելի երկարամյա վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։