Այսօր` ժամը 01:47-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` Երևանից 13 կմ հարավ-արևմուտք:
Հաղորդագրության համաձայն` ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ երեկ 4․7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել ժամը 15։29-ին, էպիկենտրոնում՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել էր 6-7 բալլ։ Երկրաշարժը զգացվել էր Երևանում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ: ԱԻՆ-ը զգուշացրել էր հետցնցումների մասին: