Մատչելիության հղումներ

Երկրաշարժի հետևանքով բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի, բոլորի վիճակը թեթև ծանրության է


Ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով Հայաստանի բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության հավաստմամբ՝ բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:

4․7 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ այսօր ժամը 15։29, էպիկենտրոնում՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 6-7 բալլ։ Երկրաշարժը զգացվեց Երևանում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ:

Երկրաշարժն հետևել են տասնյակ հետցնցումներ, դրանց ակտիվությունը, Արտակարգ իրավիճակների նախարարության հավաստմամբ, գնալով մարում է։

XS
SM
MD
LG