Մատչելիության հղումներ

Երկրաշարժի առաջացրած խուճապից տուժել է 3 քաղաքացի, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում


Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, արխիվ
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, արխիվ

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը։

«Մասնագետների հավաստմամբ՝ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում», - Ֆեյսբուքում գրում է Հռիփսիմե Խաչատրյանը։

Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել, նաև փոխանցում է Առողջապահության նախարարության խոսնակը՝ նշելով, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:

4․7 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ այսօր ժամը 15։29, էպիկենտրոնում՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 6-7 բալլ։ Երկրաշարժը զգացվեց Երևանում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ: Կան ահազանգեր ավերածությունների վերաբերյալ։

Երկրաշարժն հետևել են տասնյակ հետցնցումներ, դրանց ակտիվությունը, Արտակարգ իրավիճակների նախարարության հավաստմամբ, գնալով մարում է։

XS
SM
MD
LG