Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին։
Ըստ հաղորդագրության, Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ, իրականացվել է առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ, ասված է հաղորդագրությունում:
Երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։