Արցախի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ջալալ Հարությունյանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորվել էր, և 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց Միքայել Արզումանյանը։ Հաջորդ օրը Հարությունյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։
Դեկտեմբերի 4-ին Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։
Հոկտեմբերին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել, որով հունվարի վերջի դրությամբ մեղադրյալ չկար։