Մատչելիության հղումներ

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա վիճակը լավ է


Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյան, արխիվ
Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյան, արխիվ

Գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Ջալալ Հարությունյանի վիճակը լավ է, նա բուժումը կշարունակի ստանալ տանը. Հարությունյանն այժմ գտնվում է վերականգնողական արձակուրդում:

Պատերազմի օրերին վիրավորում ստանալուց հետո Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27 -ին ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

XS
SM
MD
LG