Տարածաշրջանային այցի շրջանակում երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին դիմավորել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։
Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են Զարիֆի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արա Այվազյանի հետ։
Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային ուղևորությունը սկսել է Բաքվից, Երևան է ժամանել Մոսկվայից, նախատեսվում են նրա այցերը նաև Թբիլիսի և Անկարա։