Էդուարդ Աղաջանյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին որոշումն ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Աղաջանյանը գործադիրի ղեկավարի աշխատակազմը ղեկավարում էր 2018 թվականի մայիսից:
Նրա մեկ այլ որոշմամբ` այդ պաշտոնում է նշանակվել առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս, հիշեցնենք, այսօր վարչապետի առաջարկով ու նախագահի հրամանագրով ազատվեց նախարարի պաշտոնից:
Առողջապահության նորանշանակ նախարարն Անահիտ Ավանեսյանն է: