Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետի առաջարկով կազատվի զբաղեցրած պաշտոնից, «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի նախագահի աշխատակազմից։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Թորոսյանը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար, տվյալ պաշտոնն այժմ զբաղեցնում է Էդուարդ Աղաջանյանը, որը, ըստ այդ տեղեկությունների, հրաժարականի դիմում է գրել։
Դեռ հայտնի չէ՝ արդյոք նոր պաշտոն կստանա՞ Աղաջանյանը, թե՞ ոչ։ Նրա հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել։
Թորոսյանը առողջապահության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսին՝ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո։