Վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Նախագահի հրամանագրով Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար, իսկ Արսեն Թորոսյանն ազատվել է նախարարի պաշտոնից:
Ավելի վաղ նախագահի աշխատակազմից «Ազատությանը» հայտնել էին, որ նախագահը ստացել է վերոնշյալների վերաբերյալ վարչապետի առաջարկությունը: