Հայաստանում երեկ կատարվել է 2096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ` առողջացածների թիվն ավելացել է 419-ով, գրանցվել է 7 մահվան դեպք:
Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 հազար 131 դեպք, որոնցից 149 հազար 312-ը` առողջացած, 2929-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9190 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 608 հազար 905 թեստավորում: