Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 379-ով, բուժվածներինը՝ 932-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 2 հազար 123 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 932-ով, գրանցվել է 14 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161 հազար 794 դեպք, որոնցից 148 հազար 893-ը` առողջացած, 2 հազար 922-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 հազար 279 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 606 հազար 809 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 700 է:

XS
SM
MD
LG