Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1248-ով, բուժվածներինը՝ 1330-ով, գրանցվել է մահվան ևս 31 դեպք

Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1248-ով՝ հասնելով 133 հազար 594 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 31 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1330-ով և հասել 106 հազար 479-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 358 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 505 հազար 965-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 121-ի, ևս 535 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 24 հազար 459 մարդ: