Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1476-ով՝ հասնելով 132 հազար 346-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 94-ով և հասել 105 հազար 149-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 656 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 502 հազար 607-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 90-ի, ևս 527 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 24 հազար 580 մարդ: