Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցը հաստատում է` Ալեքսեյ Նավալնիին թունավորել են

Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցը ոստիկանության շուրջօրյա վերահսկողության տակ է առնվել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, այս մասին ասվում է Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցի քիչ առաջ հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ։

Շաբաթ օրվանից հենց այս հաստատությունում է բուժում ստանում 44-ամյա ռուսաստանցի գործիչը: Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը:

Նրա առողջական վիճակը, ըստ գերմանացի մասնագետների, շարունակում է անորոշ մնալ, նրանք չեն բացառում հնարավոր երկարատև հետևանքները, հատկապես նյարդային համակարգի շրջանում: