Մատչելիության հղումներ

Նավալնու կինը Պուտինից պահանջում է թույլ տալ ամուսնու տեղափոխումը արտերկիր


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան Օմսկի հիվանդանոցի մոտ, 21-ը օգոստոսի, 2020թ.
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան Օմսկի հիվանդանոցի մոտ, 21-ը օգոստոսի, 2020թ.

Ալեքսեյ Նավալնու կինը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլ տալ ամուսնու տեղափոխումը արտերկիր։

44 ամյա ընդդիմադիր գործիչը երեկվանից անգիտակից վիճակում է, նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր հինգշաբթի վաղ առավոտյան՝ Տոմսկ- Մոսկվա չվերթի ժամանակ։ Աջակիցները, հղում անելով Տրանսպորտային ոստիկանությանը, այսօր հայտարարել են, թե ոստիկանությունը նրա օրգանիզմում քիմիական թունավոր նյութ է հայտնաբերել։

Օմսկի Շտապօգնության հիվանդանոցի տնօրենը, մինչդեռ, պնդել է, թե հայտնաբերվել են զուտ արտադրական քիմիայում օգտագործվող, ոչ թունավոր նյութեր։ Նրա խոսքով, Նավալնին կոմայի մեջ է հայտնվել ածխաջրային բալանսի խախտման արդյունքումը, որը կարող էր առաջանալ արյան մեջ շաքարի պարունակության անկման հետևանքով։ Աջակիցներն այս վարկածին չեն հավատում։

Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հայտարարել էին, թե պատրաստ են ռուսաստանցի ընդդիմադիր գործչին Եվրոպա տեղափոխել բուժման:

XS
SM
MD
LG