Լուկաշենկոն հրահանգել է վերջ տալ «անկարգություններին»

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, թե ներքին գործերի նախարարությանը հրահանգել է Մինսկում վերջ տալ «անկարգություններին», որ սկսվել են օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո։

Նա նաև սահմանապահ ծառայությանն է հրահանգել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը՝ կանխելու «գրոհայինների և զենքի» ներթափանցումը երկիր։

Բելառուսական «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նաև ասել է, թե գործադուլներին միացած պետական մամուլի աշխատակիցներին չի թույլատրվի վերադառնալ աշխատանքի։