Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է հայաստանցիների և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակիցների, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թե ովքեր և որ համայնքից են ձերբակալվածները, չի նշվում: Հաղորդագրության մեջ միայն ասված է, որ երեկ Մոսկվայում կրկին բախումներ են արձանագրվել՝ մի դեպքում մի խումբ ադրբեջանցիներ ջարդուփշուր են արել հայերին պատկանող շինանյութի մի խանութ, մյուս դեպքում մի խումբ հայեր ներխուժել են ադրբեջանական ռեստորան և ավերումներ իրականացրել:
Ոստիկանությունն ընդգծել է, որ անհապաղ կանխելու է կարգուկանոնը խախտելու խմբակային ցանկացած փորձ, մեղավորներին կանչելու է պատասխանատվության` ըստ օրենքի: Բացի այդ, ըստ ՌԴ օրենսդրության, արտասահմանցիները կարող են զրկվել Ռուսաստան մտնելու իրավունքից 5 տարի ժամկետով, նշում է ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը:
Հինգշաբթի երեկոյան և լույս ուրբաթ գիշերը Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել ադրբեջանցիների և հայերի միջև, հարձակումներ օբյեկտների, ավտոմեքենաների վրա, կան տուժածներ, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է: