Մատչելիության հղումներ

Փաշինյան. ՌԴ-ում հակահայկական հարձակումները նաև Ռուսաստանն ապակայունացնելու փորձ են


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջից

Այսօր ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը, մեկնաբանելով Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները, ասել է, որ «դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ»: Այս մասին Ֆեյսբուքում գրում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա», - շեշտում է Հայաստանի ղեկավարը:

Փաշինյանը հայտնում է, որ հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին:

Հինգշաբթի երեկոյան և լույս ուրբաթ գիշերը Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել ադրբեջանցիների և հայերի միջև, հարձակումներ օբյեկտների, ավտոմեքենաների վրա, կան տուժածներ, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է:

XS
SM
MD
LG