Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում մահմեդականներն այսօր առաջին աղոթքն են անում՝ վերջին 86 տարվա մեջ․ ուրբաթօրյա նամազին մասնակցում է նաև նախագահ Ռեջեփ Էրդողանը, ում նախաձեռնությամբ էլ բյուզանդական կառույցը կրկին դարձել է մզկիթ։
Երկու շաբաթ առաջ թուրքական դատարանը չեղարկել էր պատմական տաճարը թանգարան դարձնելու որոշումը, որն ընդունվել էր 1934-ին՝ Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի օրոք՝ ի նշան Թուրքիայի աշխարհիկ կառավարման։
Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հունաստանի քաղաքական ու հոգևոր առաջնորդները դատապարտել էին այդ որոշումը, Աթենքն այն որակել էր «բացահայտ սադրանք»։