Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների այսօրվա հանդիպմանը Հունաստանի վարչապետը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը փոքրոգի քայլ է համարել։
«Այդ որոշումը վիրավորում է մեզ, վիրավորում է որպես ուղղափառ հույների և նաև որպես աշխարհի քաղաքացիների։ Սա միայն Հունաստանի և Թուրքիայի խնդիր չէ, նույնիսկ Եվրոպա-Թուրքիա խնդիր չէ, սա գլոբալ (խնդիր) է»,- ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Նա ասել է, թե Հունաստանը դիտարկում է Թուրքիայի այդ որոշմանը բոլոր մակարդակներով արձագանքելու հնարավորությունները։
Հունաստանի վարչապետի կարծիքով` Եվրոպան պետք է հստակ գործողությունների ցանկ կազմի և պատժամիջոցներ սահմանի տարածաշրջանի ապակայունացմանը ձգտող երկրի դեմ։