Մզկիթի վերածված բյուզանդական Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական սրբապատկերներն ու որմնանկարները մահմեդական նամազի ժամանակ ծածկվելու են։ Այդ մասին ասել է Թուրքիայի իշխող կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։
«Չնայած Այա Սոֆիան մզկիթ է դառնալու, այն նախկինի պես բաց է մնալու այցելուների, տեղացիների ու զբոսաշրջիկների համար։ Տաճարի սրբապատկերներն ու որմնանկարները պահպանվելու են։ Աղոթքի ժամանակ պլանավորվել է դրանք ծածկել վարագույրով կամ հատուկ լուսավորության միջոցով»,- ասել է նա։
Բյուզանդական տաճարին թանգարանի կարգավիճակից զրկելն ու մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը բացասաբար է ընդունվել միջազգային հանրության կողմից։