Դատարանն ընդունեց Խաբարովսկի նահանգապետին նախնական կալանքի ենթարկելու վճիռ

Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը դատարանում, Մոսկվա, 10 հուլիսի, 2020թ.

Մոսկվայի դատարանը կայացրել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին նախնական կալանքի ենթարկելու որոշում:

Ֆուրգալը կասկածվում է 15 տարի առաջ երկու սպանություն կազմակերպելու և ևս մեկը ծրագրելու մեջ:

Ֆուրգալը 2018 թվականին ընտրություններում հաղթել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին:

«Քննչական կոմիտեն անվտանգության դաշնային ծառայության հետ համագործակցելով՝ ձերբակալել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին: Կոմիտեի երկարատև և դժվար աշխատանքի շնորհիվ բացահայտվել են 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում կատարված մի շարք ծանր հանցագործություններ: Քննիչների տեղեկությունների համաձայն, Ֆուրգալը կազմակերպել է մի խումբ գործարարների սպանությունները», - ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրոնկոն:

Կասկածյալը հերքում է մեղադրանքը: Կասկածյալին աջակցող հազարավոր մարդիկ սոցիալական ցանցերում տեղադրվել են «Ես Սերգեյ Ֆուրգալն եմ» գրություններ: