Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՔԿ-ն Սերգեյ Ֆուրգալին կալանավորելու միջնորդությամբ դիմել է դատարան


Ռուսաստանի քննչական կոմիտեն Խաբարովսկի երկրամասին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին կալանավորելու միջնորդությամբ դիմել է դատարան։ Մոսկվայի Բասմաննայա շրջանի դատարանն այսօր է որոշելու Ֆուրգալի խափանման միջոցը:

Ռուսական աղբյուրները գրում են, որ առաջիկայում Վլադիմիր Պուտինը կստորագրի Ֆուրգալին նահանգապետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Դատավարությունն անցնելու է փակ ռեժիմով: Մեղադրող կողմը հայտարարել է, որ վկաների հասցեին հնչել են սպառնալիքներ, և այդ պատճառով էլ դատավարությունը փակ է լինելու։

Ռուսաստանի իրավապահ մարմինները հաղորդել էին, որ Ֆուրգալի հետ կապված քննչական գործողությունները սկսել էին դեռևս անցած տարի, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասել էր, որ այդ մասին Կրեմլը տեղյակ չէ եղել։

Ֆուրգալը ձերբակալվել է երեկ առավոտյան Խաբարովսկ քաղաքում իր բնակարանի մուտքի մոտ և օդանավով տեղափոխել է Մոկսվա: Երեկ նրան վեց ժամից ավելի հարցաքննել են Քննչական կոմիտեում, ինչից հետո մեղադրող կոմղը նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Խաբարովկսի երկրամասի նահանգապետին մեղադրանք է առաջադրվել 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունների և սպանության փորձի գործի շրջանակում:

Սերգեյ Ֆուրգալի վարկանիշը Խաբարովսկի երկարամասում բարձր է, նա 2018 թվականի ընտրություններում անսպասելիորեն հաղթել է Կրեմլի թեկնածուին` գործող նահանգապետ Վյաչեսլավ Շպորտին։

Ավելի վաղ Ֆուրգալը երկու ժամկետ եղել է Պետդումայի պատգամավոր, դրանից առաջ զբաղվել է բիզնեսով, մետաղի ջարդոնի վաճառքով զբաղվող ընկերություններում սեփակատեր և փայատեր է եղել։

Սպանությունները, որոնց մասին ասված է մեղադրանքում, տեղի են ունեցել 2004-05 թվականներին։ Նահանգապետ ընտրվելուց հետո, ռուսական հեղինակավոր աղբյուրների պնդմամբ, Ֆուրգալով սկսել է ակտիվորեն զբաղվել Անվտանգության դաշնային ծառայությունը: Անցած տարվա նոյեմեբերին ձերբակալվել էին այդ սպանությունների և սպանության փորձի կատարողները, որոնք էլ սկսել են ցուցմունք տալ Ֆուրգալի դեմ։

Ռուսաստանցի փորձագետները սակայն համոզված են, որ տարածաշրջանում Վլադիմիր Պուտինից բարձ վարկանիշ ունեցող Ֆուրգալի ձերբակալությունը և նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական են։

Ալեքսանդր Կինև. - «Այստեղ, ըստ երևույթին, կարելի է խոսել միանգամից մի քանի պատճառի մասին. նախ նախանձը, որ Ֆուրգալը տարածաշրջանում ունի ավելի բարձ վարկանիշ, քան երկրի նախագահը, վրեժխնդրություն 2018 և 2019 թվականների ընտրությունների տապալման համար։ Կրեմլի համար խնդիրը սակայն նրանում է առաջին հերթին, որ քաղաքական այս վրեժխնդրության զոհը դարձել է ժամանակի խորհրդանիշ, Խաբարովսկի երկրամասի ժողովրդական հերոս, Կրեմլին դիմադրող և Կրեմլի կողմից հալածվող հերոս։ Խաբարովսկի երկարամասը սա երկար կհիշի և երկար տարիներ դեռ կմնա Կլեմլին ընդիմադիր տարածաշրջան: Կրեմլը այս տարածքում անընդհատ պարտություն կկրի»:

Ռուսաստանցի փորձագետներին զարմացրել է նաև համակարգային ընդիմություն համարվող Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության դիրոքրոշումը։ Երեկ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում նույնիսկ սպառնացել էր վայր դնել մանդատները և հետ կանչել իր գլխավորած կուսակցությունը ներկայացնող բոլոր նահանգապետերին: Որոշ դիտորդներ այս պատմության հետևում տեսնում են համակարգի ներսում թափ առնող տարաձայնությունները, որոնք կարող են լուրջ գլխացավանք լինել Կրեմլի համար սեպտեմբերին կայանալիք տեղական ընտրությունների և եկող տարի կայանալիք խորհրդանական ընտրությունների ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG