Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հատել է 10 միլիոնի շեմը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վարակակիրների թվով առաջատարները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Ռուսաստանը։
Ընդհանուր առմամբ, ըստ Reuters-ի, կորոնավիրուսի դեպքերի 25-ական տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային, Եվրոպային և լատինաամերիկյան պետություններին։ «Ասիայում կենտրոնացած է վարակակիրների 11, իսկ Մերձավոր Արևելքում՝ շուրջ 9 տոկոսը», - հաշվարկել է գործակալությունը։
Նույն աղբյուրի համաձայն` կորոնավիրուսից մահացածների թիվը աշխարհում այսօր հասել է 497 հազարի։