Խորվաթիայի նախագահը ևս ներկա չի գտնվի Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, արխիվ

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը համալրել է միջազգային առաջնորդների ցանկը, որոնք տարբեր պատճառներով հրաժարվել են ներկա գտնվել Մոսկվայում հունիսի 24-ին նախատեսված Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին:

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խորվաթիայի դեսպանությունը հայտնել է, որ նախագահի «օդանավը փչացել է»:

Ավելի վաղ Մոսկվա մեկնելուց հրաժարվել են Չեխիայի, Ֆրանսիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, նախագահները, Հայաստանի վարչապետը: Փոխարենը Վլադիմիր Պուտինի հրավերը ընդունել են Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդները, խոստացել են շքերթին ներկա լինել Ղազախստանի, Բելառուսի և Սերբիայի նախագահները: