Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը հրաժարվել է հունիսի 24-ին Մոսկվա մեկնելու մտադրությունից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին, Ադրբեջանի նախագահն իր ռուսաստանցի գործընկերոջը այս մասին հաղորդել է այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Ալիևի խոսքով` Մոսկվա մեկնելու մտադրությունից ինքը ստիպված է եղել հրաժարվել երկրում գործող կարանտինային միջոցառումների պատճառով։ Հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին Ադրբեջանը կներկայացնեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և 75 զինվորականներից կազմված մի ստորաբաժանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG