Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ չի կարող հաջորդ շաբաթ մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու, քանի որ պատրաստվում է տոնել իր ծննդյան տարեդարձը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս այս մասին տեղեկացրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Թեև Բերդիմուհամեդովի ծննդյան օրը շքերթից մի քանի օր հետո է՝ հունիսի 29-ին, սակայն, պաշոտնյաները պնդում են՝ վերադարձից հետո, ըստ երկրում հաստատված հակահամաճարակային կանոնների, նախագահը պետք է երկու շաբաթով մեկուսանա, ինչը նրան կզրկի սեփական տոնը ավանդույթների համաձայն՝ «ժողովրդի ու հարազատների հետ նշելու հնարավորությունից»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը, իսկ հետո՝ Հայաստանի վարչապետն էին չեղարկել այցերը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։