Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը, արխիվ

Վրաստանի խորհդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց առաջիկա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում օրենսդիր մարմնի 150 պատգամավորներից 120-ը կընտրվեն կուսակցական ցուցակներով, 30-ը` մեծամասնական ընտրակարգով:

Բացի այդ, որևէ կուսակցություն չի կարող միանձնյա կառավարություն ձևավորել, եթե չի ստացել քվեների 40 տոկոսից ավելին` համամասնական ընտրակարգով: Քվեարկությանը մասնակցել է նաև ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցությունը, որը, սակայն, պնդել է, թե չի քվեարկի երկրորդ ընթերցման ժամանակ, քանի դեռ իշխանություններն ազատ չեն արձակել «բոլոր քաղբանտարկյալներին»: