Պետք է ընտրենք, թե այս փուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր ու թանկ` մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ այս օրերին պարետատունը, վարչապետը, այսօր էլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքերը էլ ավելի աճում են հուղարկավորություններին, հոգեհանգստյան արարողություններին, հարսանյաց հանդեսներին մեծաթիվ մարդկանց առկայության պայմաններում:
Ըստ Արսեն Թորոսյանի` պետք է ընտրել` որն է ավելի թանկ` ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը: «Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...Մեր երեխաներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան ցերեկույթին, թե հենց նրանց առողջությունը... Եկել է կողմնորոշվելու ժամանակը...»,- շեշտել է նա իր գրառման մեջ: