Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, հայտնում Արցախի առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասավ 68-ի, 43 մարդ ապաքինվել է: Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստան է ուղարկվել 1224 նմուշառում: