Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս երկու դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս երկու դեպք՝ հավելով 59-ի, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, երկու քաղաքացիներն էլ Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը 71 տարեկան է, ով ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին: Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 31 պացիենտ: Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG