Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 քաղաքացի, հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության վարակակիրներից մեկը եկել է Ռուսաստանից, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:
Այսպիսով, Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասան 64-ի, ապաքինվել է 41 քաղաքացի:
Մեկուսացվել է 15 հոգի, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից բաց է թողնվել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստան է ուղարկվել 1192 նմուշառում: