Ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած զանգվածային բողոքի ցույցերը Միացյալ Նահանգներում չեն մարում, տասնյակ քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել, կան հարյուրավոր ձերբակալվածներ, ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով կան նաև տուժածներ:
Բողոքի ցույցերը, անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում, ապա տարածվել են ամերիկյան տասնյակ այլ քաղաքներում:
46-ամյա Ջորջ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին հիվանդանոցում: Նա կասկածվում էր ֆինանսական մեքենայությունների մեջ, Ֆլոյդին ձերբակալած ոստիկան Դարեք Շովինը նրան խեղդել է ոտքը վզին դրած: Ոստիկանը ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել ոչ դիտավորյալ սպանության հովածով:
Բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարում են, որ Ֆլոյդի սպանությունը ընդամենը մեկ դրվագ է, որը վկայում է Նահանգներում շարունակվող ռասայական խտրականության մասին: