Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանին մեղադրել է «ահաբեկչությունը խթանելու» մեջ, հոգ չտանելով սեփական ժողովրդի համար, որը Մերձավոր Արևելքում կորոնավիրուսից կրել է ամենածանր հետևանքները:
Փոմփեոն այս մասին հայտարարել է Երուսաղեմում, ուր ժամանել է այսօր՝ հանդիպելու Իսրայելի առաջնորդների հետ:
Մինչ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ դռնփակ բանակցությունները պետքարտուղարն ասել է, թե նույնիսկ համավարակի պայմաններում «Իրանը օգտագործում է այաթոլայի ռեժիմի ռեսուրսները ամբողջ աշխարհում ահաբեկչությունը խթանելու համար»:
Իսրայել այցը վերջին երկու ամիսների ընթացքում Փոմփեոյի առաջին ուղևորությունն է ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Վաղը Իսրայելի նոր ձևավորված կառավարության երդմնակալության օրն է: