Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր մեկօրյա այցով ժամանել է Իսրայել: Նա բանակցություններ է վարում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա կոալիցիոն գործընկերների հետ:
Փոմփեոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ Իսրայելի առաջնորդների հետ քննարկելու է կորոնավիրուսի բռնկման խնդիրները և Իրանի հետ տարածաշրջանային լարվածությունը:
Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը չի դիմավորել պետքարտուղարին, քանի որ իրեն վատառողջ է զգացել, հայտնում է Պետդեպարտամենտը՝ միաժամանակ նշելով, որ դեսպան Դեյվիդ Ֆրիդմենի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:
Մամուլի համատեղ ասուլիսում պետքարտուղարն ու վարչապետը բարձր են գնահատել ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն ու համագործակցության մակարդակը: