«Ազգային համաձայնության կառավարության երդման արարողությունը կհետաձգվի մեկ օրով և կկայանա գալիք հինգշաբթի», - հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները` նշելով, որ նման քայլի պատճառը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի` մայիսի 13-ին մեկնարկող այցն է:
Չի բացառվում, որ այդ այցի ընթացքում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը վերջնականապես հավանության արժանացնի Իսրայելի իշխանությունների` Հորդանանի Արևմտյան ափի բռնակցման ծրագրերը:
«Այցի ընթացքում պետքարտուղար Փոմփեոն հանդիպելու է ինչպես Բենյամին Նեթանյահուի, այնպես էլ նրա հետ Ազգային համաձայնության կառավարություն ձևավորող,ընդդիմության նախկին ղեկավար Բենի Գանցի հետ», - փոխանցում է Պետքարտուղարությունը: